Սրբուկի բաց հագուստը «Եվրատեսիլի» նարնջագույն գորգին քննարկումների կենտրոնում է

Երեկ Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում «Եվրատեսիլ 2019»-ը հանդիսավոր բացման մասնակցել է նաև Հայաստանի պատվիրակությունը: Սրբուկի բաց հագուստը «Եվրատեսիլի» նարնջագույն գորգին քննարկումների կենտրոնում է։

Սրբուկը «նարնջագույն» գորգին աչքի է ընկել արտահայտիչ կերպարով: Հայ օգտատերերի աչքից չի վրիպել երգչուհու սպիտակ կոստյումը, որը փոքր-ինչ ցուցադրում է կուրծքը։

Երկրպագուների մի մասին դա շատ վուլգար է թվում, իսկ մի մասը կարծում է, որ շատ ստացված բեմական կերպար է։

Մայիսի 16-ին «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթի երկրորդ կիսաեզրափակչում Սրբուկը ելույթ է ունենալու առաջին համարի ներքո և ներկայացնելու է «Walking Օut» երգը: