«Ստորագրում եմ իմ սիրելի կնոջ` Մարգարիտա Սիմոնյանի յուրաքանչյուր բառի տակ». Մարգարիտա Սիմոնյանի ամուսնու գրառումը

«Ստորագրում եմ իմ սիրելի կնոջ` Մարգարիտա Սիմոնյանի յուրաքանչյուր բառի տակ». Մարգարիտա Սիմոնյանի ամուսնու գրառումը

Կինոռեժիսոր, դերասան, հաղորդավար Տիգրան Քեոսայանը, Telegram ալիքում անդրադարձել է կնոջ` Մարգարիտա Սիմոնյանի գրառմանը և գրել. 

«Իհարկե, ես ստորագրում եմ իմ սիրելի կնոջ` Մարգարիտա Սիմոնյանի յուրաքանչյուր բառի տակ, որը հասցեագրված էր Հայաստանի ներկայիս իշխանություններին: Միգուցե մի թեթև փոխեի «թքել» բառը «ձեռքերը լվանալ» արտահայտությամբ, որը, սակայն, չի փոխում գրածի իմաստը: Մարգարիտայի գրառումից հետո ամեն օր ինձ գրում են սոցիալական ցանցերում:

Որոշները հայհոյում են ինձ, պահանջում են ծեծել կնոջս, արագ փոխել ազգանունս, նույնիսկ ինչ-որ կայքում ստորագրահավաք են կազմակերպել այդ հիմարության համար:

Փաշինյանի գլխավորությամբ ծիածանագույն երիտասարդ սորոսականներին հաջողվել է ինչ-որ բան անել իմ հին ժողովրդի մի մասի հետ: Իմ պատանեկության տարիներին և հետագայում հայ տղամարդիկ չէին կարող կնոջ հասցեին այս տոնով խոսել: Ռուս-հայկական համալսարանի ռեկտորը չէր կարող բառերն այդ աստիճան անտաղանդ ներառել արտահայտությունների մեջ, որոնցում այդքան հստակ միաձուլվել են վախկոտությունը, դավաճանությունն ու անբարեկրթությունը: Քանի որ հայ հասուն տղամարդը չէր կարող ավելի վաղ ֆինանսավորում ստանալ մի երկրից, որի դեմ այսպես կատաղի ելույթներ է ունենում:

Այս մանր տհաճությունները փոխհատուցվում են Մարգարիտային սատարող բազմաթիվ զանգերի և գրավոր կոչերի միջոցով: Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ ես գրում եմ այս գրառումը` Մարգարիտային պաշտպանելու համար, ապա շտապում եմ ձեզ տեղեկացնել, որ մի կին, ով կարողացավ արտացոլել ճշմարտությունը ներկայիս ռուս-հայկական հարաբերությունների և Փաշինյան իշխանությունների տոտալ ստերի մասին, այդքան կոշտ և ցայտուն կերպով պաշտպանության կարիք չունի:

Իր գրառմամբ զայրացնելով հայ հասարակությանը՝ Մարգարիտան արդեն շատ բան է արել Հայաստանի ապագայի համար:

Ճիշտ ապագայի համար, որը այսօրվա ռազմական իրողության պայմաններում կարող է չլինել: Չես կարող հիմարներին փրկել, սակայն խելոքները դա ճիշտ են հասկացել:

Փաշինյանի գիծը՝ ուղղված հայ ազգի՝ որպես մեկ միասնական արյունատար համակարգի ոչնչացմանը, ազգային ինքնության և աշխարհում միակ իրական դաշնակցի կորուստը հանգեցրել են հանրապետության գոյության իրական սպառնալիքին։

Եվ այստեղ արդեն բարեկամության մասին կեղծ խոսքեր պետք չեն, այստեղ հարկավոր է գործել: Փաշինյանը պատրաստ չէ Ռուսաստանի հետ կառուցողական երկխոսության: Դրա համար չէ, որ նա վերցրել է իշխանությունն ու զոմբիացնում է մարդկանց:Հույս կա միայն Հայոց ուժեղ բանակի հետ կապված, որը արժանի հեղինակություն է վայելում հասարակության շրջանում:

Բայց չեմ կարծում, որ երկու ճակատով պատերազմը, որից մեկը՝ հայ-թուրքական, մեծ լավատեսություն է ներշնչում բանական մարդկանց։Խոսքն արդեն մանր վիրավորվածությունների և մեծ հավակնությունների մասին չէ, խոսքը Հայաստանի ապագա գոյության մասին է։ Արդյոք այդ ապագան գոյություն ունի՞ Հայաստանի այս ղեկավարության հետ: Իմ կարծիքով` ո՛չ: Եվ ոչ միայն իմ կարծիքով»: