Ստամբուլում սպանել են ադրբեջանցի քրեական հեղինակության

Ստամբուլում սպանել են ադրբեջանցի քրեական հեղինակության

Ստամբուլում սպանվել է ադրբեջանցի քրեական հեղինակություն Էլնուր Գասիմովը` «Գարդաշօղլու» մականվամբ։

Ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկություններով` դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 26-ի երեկոյան, երբ Գասիմովը և նրա 3 ադրբեջանցի ընկերները քայլելիս են եղել փողոցով։

Ներկա պահին պարզ է դարձել մարդասպանի ինքնությունը, որի անունը Նիջաթ է։ Նա մեքենայով մոտեցել է և կրակ բացել։ Արդյունքում Գասիմովը ծանր վիրավորվել է և հիվանդանոցում մահացել։

Նշվում է, որ «Գարդաշօղլուն» եղել է «օրենքով գող» Ռովշան Ջանիևի հարազատ մարդկանցից մեկը։ Ջանիևը հայտնի է «Ռովշան Լենքորանսկի» մականվամբ, որը սպանվել է 2016 թվականին։

Ինչ վերաբերում է մարդասպանին, ապա նա մահացած «օրենքով գող» Նադիր Սալիֆովի շրջանակից է, որը հայտնի է որպես «Լոթու Գուլի»։

Լոթա Գուլի