Ստամբուլում հացի հերթ է․ լիրան շարունակում է անկում ապրել (Տեսանյութ)

Ստամբուլում հացի հերթ է․ լիրան շարունակում է անկում ապրել (Տեսանյութ)

Համացանցում տեսանյութ է տարածվել Ստամբուլից, որտեղ մարդիկ հերթ են կանգնել քաղաքային իշխանությունների կողմից սուբսիդավորվող էժան հացի համար:

Ընդդիմադիր քաղաքապետ Իմամօղլուն ասել է, որ չնայած Թուրքիայի քաղաքացիներն աղքատացել են գնաճի և լիրայի անկման պատճառով, սակայն ինքը չի ողջունում նման տեսանյութերի հրապարակումը, փոխանցում է РИА Новости-ն:

Իմամօղլուն նշել է, որ մեկ տարվա ընթացքում ալյուրի պարկը 127 լիրայից թանկացել է մինչև 325 լիրա: Ընդ որում, քաղաքապետը խոստացել է անել հնարավոր ամեն ինչ, որ Ստամբուլի բնակիչներին էժան հացով ապահովված լինեն։

Այսպես կոչված «ժողովրդական հացը» (halk ekmek) փողոցային կրպակներում վաճառվում է 1,25 լիրայով, մինչդեռ խանութներում գնաճից հետո հացը 2,5-3,5 լիրա է դարձել: Թուրքական ազգային արժույթի փոխարժեքը մեկ դոլարի դիմաց գերազանցել է 14 լիրան։ Մեկ տարվա ընթացքում թուրքական լիրան էժանացել է գրեթե 40 տոկոսով։

Տեսանյութը ստորև