Աշխարհ

Ստամբուլում ամեն պահ ավերիչ՝ 7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ կարող է լինել

Ստամբուլում ամեն պահ ավերիչ՝ 7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ կարող է լինել

Թուրք գիտնական, պրոֆեսոր Նաջի Գյորուրը «CNN Türk»-ին հայտնել է Թուրքիայի արևմտյան հատվածում գտնվող Ստամբուլի նահանգում հնարավոր երկրաշարժի շուրջ ունեցած իր անհանգստությունների մասին: Այս մասին գրում է Ermenihaber-ը։

Գյորուրը նշել է, որ Ստամբուլում ամեն պահ ավերիչ՝ 7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ կարող է տեղի ունենալ, ինչպես նաև հավելել, որ այն ավելի հավանական է Ստամբուլի եվրոպական մասում:

Ըստ թուրք գիտնականի՝ նմանօրինակ հնարավոր երկրաշարժի վերաբերյալ ահազանգել են նաև մի շարք ամերիկացի մասնագետներ:

«Նրանց խոսույթի համաձայն՝ 1999-ի երկրաշարժերից հետո Մարմարայում 64 տոկոս հավանականությամբ երկրաշարժ կարող է տեղի ունենալ»,- հավելել է նա:

Բացի այդ, Գյորուրն ընդգծել է, որ վերոհիշյալ մասնագետների կողմից իրականացված հետազոտությունների վերանայումից հետո էլ երկրաշարժի հավանականությունը բարձր մնացել՝ կազմելով 47 տոկոս:

«Նույնիսկ եթե մետաղադրամը նետեք, այն նետում եք 50 հավանականությամբ: Քառասունյոթ տոկոսը մեծ հավանականություն է»:

Պրոֆեսորը նշել է հավանական ուժգին երկրաշարժի հարվածի տակ հայտնվելիք շրջանների անունները` Սիլիվրե, Բաքըրքյոյ, Զեյթինբուրնու և այլն:

Կիսվել նյութով