Ստամբուլի ռեստորաններից մեկում «Խորհրդավոր ընթրիք» որմնանկարը ծաղրանկար են դարձրել. Արամ Աթեշյանը բողոք է ներկայացրել ոստիկանություն

Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը բողոք է ներկայացրել ոստիկանություն՝ Ստամբուլի Նիշանթաշը թաղամասում գտնվող ռեստորաններից մեկում Լեոնարդո դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիք» հայտնի որմնանկարը ծաղրանկարի տեսքով ներկայացնելու առնչությամբ:

Ստամբուլում հրատարակվող հայկական «Լույս» ամսագրից տեղեկանում ենք, որ ծաղրանկարը, որտեղ Հիսուս Քրիստոսն ու նրա աշակերտները ներկայացված են թուրքական շոու բիզնեսի անդամների դեմքերով, Աթեշյանի բողոքից հետո հանվել է ռեստորանի պատից:

Արամ Աթեշյան

Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդը Facebook-ի իր պաշտոնական էջում հայտնել է, որ իր գրավոր բողոքից հետո ոստիկանության աշխատակիցները պարտադրել են ռեստորանի տերերին հանել նկարն ու հանդես գալ գրավոր ներողությամբ:

Ռեստորանի տնօրինությունը հայցել է քրիստոնյա համայնքի ներողամտությունը՝ շեշտելով, որ իրենք որևէ հետին միտք չեն ունեցել և որ տեղի ունեցածը սխալմունք է:

Աղբյուր՝ tert.am

Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
Loading...