Ստամբուլահայ համայնքին հաջողվել է պետությունից հետ ստանալ նախկինում խլված խոշոր հողատարածք

Ստամբուլի հայկական Երեք Խորան եկեղեցու հիմնադրամի նախագահ Պողոս Թանաջըօղլուն հայտնել է նախկինում հիմնադրամից խլված հողատարածքի վերադարձի մասին։

Թուրքական Ogunhaber կայքի փոխանցմամբ՝ Երեք Խորան եկեղեցու հիմնադրամի նախագահ Պողոս Թանաջըօղլուն նշել է, որ իրենք, օգտվելով հիմնադրամների օրենքի 11–րդ կետի հնարավորությունից,  դատարան էին դիմել՝ Բեշիքթաշի շրջանում գտնվող խոշոր հողատարածքը հետ ստանալու պահանջով։

«Երկարատեւ իրավական պայքարից հետո հաջողվեց հետ ստանալ այդ հողատարածքի կադաստրի թուղթը։ Շնորհակալություն ենք հայտնում նախագահին մեզ աջակցելու համար»,–նշել է Պողոս Թանաջըօղլուն։

Աղբյուր՝ news.am