Սպանվել է Քադիրովի մորը վիրավորած չեչեն բլոգերը

Սպանվել է Քադիրովի մորը վիրավորած չեչեն բլոգերը

Ավստրիայում ձերբակալվել է երկու չեչեն, որոնք կասկածվում են բլոգեր, Ռուսաստանում ահաբեկչական համարվող «Իչկերիայի Չեչենական Հանրապետություն» կազմավորման համակիր Մամիխան Ումարովի սպանության համար: Սպանությունը տեղի է ունեցել հուլիսի 4-ին: 

Eadaily.com-ը հղում տալով իր աղբյուրներին նշում է, որ Ումարովը 43 տարեկան էր, քաղաքական ապաստան էր ստացել Ավստրիայում և ապրում էր Գերասֆորդ քաղաքում Մարտին Բ. անունով, վարում էր յութուբյան բլոգ: Իր բլոգում Ումարովը բազմիցս վիրավորական արտահայտություններ էր արել Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովի, նրա ընտանիքի, մասնավորապես մոր` Այմանի Քադիրովայի հասցեին:

Կիրակի՝ հուլիսի 5-ին, Կորնյուբուրգի շրջանային  դատախազությունը արգելել է տեղեկություններ հրապարակել կասկածյալների, ինչպես նաև Ումարովի սպանության հնարավոր պատճառների վերաբերյալ: Հայտնի է, որ կասկածյալներից մեկը 47 տարեկան է: