Սպանություն Կոտայքի մարզում․ Ձորաղբյուրի տներից մեկում հայտնաբերվել է դանակի մի քանի հարվածներից մահացած տղամարդու դի

Սպանություն Կոտայքի մարզում․ Ձորաղբյուրի տներից մեկում հայտնաբերվել է դանակի մի քանի հարվածներից մահացած տղամարդու դի

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր, օգոստոսի 6-ին, սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։20-ի սահմաններում «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ձորաղբյուր գյուղի տներից մեկը, որտեղ տան ներսում հայտնաբերել են տղամարդու դի։

Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են դանակի մի քանի հարվածներից սպանված տղամարդու դի, ում ինքնությունը ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են։

Այս պահին տեղում աշխատում է ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնի փորձաքրեագետը, իսկ դեպքի վարի զննություն են կատարում քննիչները։ Փաստի առթիվ քննչական բաժնի պետի տեղակալ Ս․ Ավագյանի որոշմամբ՝ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔրՕրի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և ստեղծվել է քննչական խումբ։

Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով հայտնաբերել են սպանություն կատարած ենթադրյալ կասկածյալին, ով բերման է ենթարկվել ոստիկանության Կոտայքի բաժին։