Սպանություն՝ Երևանում. 48-ամյա տղամարդը հրել է հորը, ով վայր ընկնելու հետևանքով գլուխը հարվածել է բազմոցին և տեղում մահացել

Սպանություն՝ Երևանում. 48-ամյա տղամարդը հրել է հորը, ով վայր ընկնելու հետևանքով գլուխը հարվածել է բազմոցին և տեղում մահացել

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել ​օգոստոսի 6-ին Երևանում տեղի ունեցած սպանության հատկանիշներով։

Այդ օրը, ժամը 21։00-ի սահմաններում ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն տեղեկություններ են ստացվել, որ Շիրակի փողոցի 2/Ա շենքի բնակարաններից մեկում դի կա։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը վիճաբանություն է տեղի ունեցել նշված հասցեի բնակիչ՝ 48-ամյա Արման Ե-ի և 74-ամյա Վարդան Ե-ի միջև, որի ժամանակ Արման Ե-ն հրել է Վարդան Ե-ին, ով վայր ընկնելու հետևանքով գլուխը հարվածել է բազմոցին և տեղում մահացել։

Ոստիկանության Շենգավթի բաժնի քրեական հետախուզության, համայնքային ոստիկանության բաժանմունքների և ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողները տաք հետքերով Հաղթանակ թաղամասում հայտնաբերել են Արման Ե-ին և սպանության կասկածանքով տեղափոխել ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղից է ներկայացվել է Շենգավիթի քննչական բաժին, որտեղ էլ քննիչի որոշմամբ ձերբակալվել է։

Աղբյուրի տեղեկություններով՝ ձերբակալվածը մահացածի որդին է։