Սոֆի Մխեյանը պարզաբանում է եղբոր մասնակցությամբ ավտովթարը

Արդեն տեղեկացրել ենք, որ Սեպտեմբերի 17-ին ավտովթար է տեղի ունեցել և մեքենաներից մեկի վարորդը երգչուհի Սոֆի Մխեյանի եղբայրն է՝ Գոռ Մխեյանը։

Սոֆի Մխեյանը այդ դեպքի վերաբերյալ ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շնորհակալ եմ բոլորին ուշադիր ու մտահոգ լինելու համար՝ մտերիմ թե անծանոթ, Գագիկ Շամշյանին այդ թվում։ Պատահարը տեղի է ունեցել 2-3 օր առաջ, և բոլոր տեխնիկական հարցերն արդեն լուծված են։

Փառք Աստծո, ամեն ինչ բարեհաջող ավարտվեց, անհանգստանալու կամ մտահոգվելու պատճառ չկա։ Բայց հաստատ կա պատճառ ավելի ուշադիր և զգոն երթևեկելու։

Մեր օրերում ճանապարհատրանսպորտային պատահար կարող է, ցավոք, լինել յուրաքանչյուրի հետ։ Ուստի խնդրանքս ու հորդորս. ղեկին առավելապես ուշադիր ու զգոն եղեք, երթևեկությունը ծանրաբեռնված ու անկանխատեսելի է։ Բոլորիդ ապահովություն ու բարի երթ»: