ՍՈւ-25 մարտական ինքնաթիռի օդաչուները մահացել են․ պարզվել է նրանց ինքնությունը

ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ ժամը 10:06-ին` Գյումրիի օդանավակայանից թռիչքային երթուղի դուրս եկած ինքնաթիռի անձնակազմի անդամներ` փոխգնդապետ Արմեն Բաբայանն ու մայոր Մովսես Մանուկյանը զոհվել են։

Հիշեցնենք, որ այսօր  ժամը 10:20-ի սահմաններում, կորել էր կապը ամենօրյա մարտական պատրաստության պլանով ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի հետ, որը հայտնաբերվեց Մարալիկի տարածաշրջանում։

Լիանա Մարտիրոսյան