Սու-24 ռազմական ինքնաթիռ է կործանվել

Սու-24 ռազմական ինքնաթիռ է կործանվել

Ռուսաստանի Ռոստովի մարզում ուսումնական թռիչքի ժամանակ Սու-24 ռազմական ինքնաթիռ է կործանվել, հայտնում է ՏԱՍՍ-ը։ 

Օդաչուները հասցրել են ինքնանետվել: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառ կարող էր լինել տեխնիկական անսարքությունը։

Նրա խոսքով՝ վթարը տեղի է ունեցել վայրէջքի ժամանակ։ Սու-24-ի անձնակազմին հաջողվել է նետվել իքնաթիռից, օդաչուներն արդեն տարհանվել են իրենց բազայի օդանավակայան։ Նրանց առողջությանը վտանգ չի սպառնում։

«Ինքնաթիռը կործանվել է ամայի վայրում, գետնին ավերածություններ չկան, թռիչքն իրականացվել է առանց զինամթերքի»,- ասվում է հաղորդագրության մեջ։