Սուքիասյաննների խնամուն բերման են ենթարկել. «Հրապարակ»

Սուքիասյաննների խնամուն բերման են ենթարկել

«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս լրատվամիջոցները գրեցին, որ Երևանում կանխվել է օրենքով գողերի «ռազբորկա», հայտնաբերվել եւ ոստիկանություն բերման են ենթարկվել քրեածին տարրեր, այդ թվում՝ օրենքով գող Զապը՝ Անդրանիկ Սողոյանը, Մոսկվայից վերջերս Հայաստան ժամանած «Մասկովսկի Արամչոն»՝ Արամ Խռատյանը, և այլք։

Նրանց բերման են ենթարկել Էրեբունու ռեստորաններից մեկում ճաշելիս:

Նշենք, որ Արամչոն ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբոր՝ Էդուարդ Սուքիասյանի խնամին է և Սուքիասյանների հետ խնամիական կապի շնորհիվ է Հայաստան մուտք գործելու թույլտվություն ստացել․ երկար տարիներ նրա մուտքը Հայաստան արգելված է եղել։

ոստիկանություն բերման ենթարկել

Նա ներգրավված է եղել տարբեր քրեական պատմություններում, բազմիցս դատապարտված է եղել, նստել է ԱՄՆ բանտում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում