Սուրճի սիրահարներին առաջարկում ենք մի քանի, համեղ սուրճ պատրաստելու տարբերակներ

Սուրճի սիրահարներին առաջարկում ենք մի քանի, համեղ սուրճ պատրաստելու տարբերակներ: Եթե դուք սուրճի սիրահար եք և հաճույք եք ստանում՝ համտեսելով, տարբեր սուրճի տեսակներ, ապա մենք ձեզ կծանոթացնենք տարբեր երկներում արդի սուրճի տեսակների հետ:

Եթե նրանցից որևէ մեկը ձեզ դուր գա, կարող եք ինքներդ պատրաստել և օրը սկսել նորովի ու բարձր տրամադրությամբ:

1.Գերմանական սուրճ՝«Ֆրապպե»- սուրճ, պաղպաղակ, եռացրած ու սառեցրած կաթ և սառը ջուր:

2. Ձվով սուրճ՝ «Վիետնամ»- ձվի դեղնուցք, տաք կաթ, շաքարավազ և եփած սուրճ:

3. Իսպանական սուրճ՝ «Բոնբոն»- լուծվող սուրճ և տաք կաթ, իսկ եթե տաք կաթի փոխարեն լցնեք սառը կաթ, կստացվի մեկ այլ համեղ սուրճ՝ «leche y leche»:

4. Արգենտինական սուրճ՝ «Լագրիմա»- Կաթի փրփուրին ավելացնում ենք ընդամենը մի քանի կաթիլ թունդ սուրճ:

5. Սուրճ «Իտալիա»- Լուծվող, տաք սուրճի մեջ գցում եք բարակ լիմոնի շերտ և համն անմահական է:

6. Եվս մեկ գերմանական սուրճ՝ «Ֆարիսեյ»- Այս սուրճը մուտք է գործել Գերմանիա, որպեսզի ընտանեկան հավաքույթների ժամանակ փոխարինի ալկոհոլին: Սուրճի մեջ առկա է մի փոքր ռոմ, իսկ վերևում՝ սերուցք: