Սուրեն Պապիկյանը հարսնացուի հետ այցելել է Եռաբլուր

Սուրեն Պապիկյանը հարսնացուի հետ այցելել է Եռաբլուր

Հունվարի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հարգանքի տուրք է մատուցել Հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին, ծաղիկներ խոնարհել նրանց շիրիմներին։

Նշենք, որ Սուրեն Պապիկյանին ուղեկցել է իր հարսնացուն` Արմինե Մուրադյանը, ում հետ պատրաստվում է ամուսնանալ հունվարի 22-ին:

Նշենք նաև, որ հունվարի 22-ին «Փարավոն» ռեստորանային համալիրում կայանալու է Սուրեն Պապիկյանի հարսանիքը: