«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում 5-ամյա երեխա է մահացել

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում 5-ամյա երեխա է մահացել

Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում երեկ՝ մայիսի 25-ին մանկահասակ տղա երեխայի մահ է գրանցվել:

«Դժբախտ դեպքի արդյունքում երեխան արյունահոսությամբ, ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն»,-ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը և տեղեկացրեց, որ 5 օր երեխան գտնվել է կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում:

Ոստիկանությունից տեղեկանում ենք, որ մայիսի 20-ին երեխան ծանր վնասվածքներ է ստացել իրենց տանը, երբ հյուրասենյակում տեղադրված տակդիրի վրայից ԽՍՀՄ արտադրության հեռուստացույցն ընկել էր փոքրիկի վրա:

Նշենք, որ փաստի առթիվ ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում։