«Սյունիք, ես ծեր արևը կծիմ». Անդրեի գրառումը

«Սյունիք, ես ծեր արևը կծիմ». Անդրեի գրառումը

Երգիչ Անդրեն Ինստագրամի իր էջում Սյունիքին աջակցող գրառում է արել:

«Սյունիք. Ես ծեր արևը կծիմ։ Հատեք տի»,- գրել է երգիչը։

Նշենք, որ Ագարակում և Մեղրիում քաղաքացիները վարչապետին դիմավորել են՝ «Նիկոլ դավաճան», «Նիկոլ թուրք» վանկարկումներով։ Սյունեցիները Փաշինյանին թույլ չտվեցին երթ անցկացնել Ագարակում։ 

Իսկ Մեղրի քաղաքում քաղաքացին բարձրացավ Նիկոլ Փաշինյանի անվտանգության մեքենայի վրա։

Նշենք, որ այս պահի դրությամբ արդեն Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3 մասի հատկանիշներով հարուցված է քրեական գործ, և Ոստիկանությունից նյութերը, ըստ ընթացակարգի, պետք է արդեն ուղարկվեն Քննչական կոմիտե: