Սյունիքում 30-ամյա երիտասարդը մոր ներկայությամբ ինքնաձիգով ինքնասպան է եղել

Սյունիքում 30-ամյա երիտասարդը մոր ներկայությամբ ինքնաձիգով ինքնասպան է եղել

Shamshyan.com-ի տեղեկություններով, Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում ինքնասպանություն հատկանիշներով նյութեր են նախապատրաստվում:

Երեկ՝ փետրվարի 12-ին, ժամը 02:00-ի սահմաններում, Գորիսի բժշկական կենտրոնից ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Գորիս քաղաքի Խորենացի փողոցի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են գլխի մասում հրազենային վնասվածքով տղամարդու դի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր է ժամանել ոստիկանության Գորիսի բաժնի օպերատիվ խումը՝ բաժնի պետ Սերգո Մարկոսյանի գլխավորությամբ:

Ժամանել է նաև Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնի խումբը՝ քննիչ Մկրտչյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները նշված տան ննջասենյակում՝ մահճակալին պառկած վիճակում, հայտնաբերել են նույն տան բնակիչ, 30-ամյա Արսեն Ս.-ի դին:

Գ. Շամշյանի տեղեկություններով, դիակի մոտ հայտնաբերվել է ԱԿՄ տեսակի 7,62 տրամաչափի ինքնաձիգ: Ըստ նախնական տեղեկությունների, Արսեն Ս.-ն մոր ներկայությամբ է նշված ինքնաձիգով ինքնասպան եղել: Քննիչի որոշմամբ ինքնաձիգը առգրավվել է, նշանակվել է դատաձգաբանական և դիակի դատաբժշկական փորձաքննություններ:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, Արսեն Ս.-ն աշխատում էր «Ֆորտունա» ՍՊԸ-ում: