Սյունիքում ձերբակալված ադրբեջանցիներին ռուս խաղաղապահները վերադարձրել են Ադրբեջան

Սյունիքում ձերբակալված ադրբեջանցիներին ռուս խաղաղապահները վերադարձրել են Ադրբեջան

Ռուս խաղաղապահների միջնորդությամբ ազատ են արձակվել Ադրբեջանի Հանրապետության ԶՈՒ երկու զինծառայողներ, որոնք 2021 թվականի հունվարի 30-ին Սյունիքի մարզի Տեղ բնակավայրի տարածքում ձերբակալվել էին ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից: Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Աղբյուրը նշում է նաև, որ 2021 թ. հունվարի 30-ին ադրբեջանական կողմի խնդրանքով ռուսական խաղաղապահ զորախմբի հատուկ նշանակության բժշկական ջոկատը Վանք բնակավայրից տարհանել է Ադրբեջանի ԶՈՒ 16 հիվանդ զինծառայողի և հանձնել ադրբեջանցի բժիշկներին:

ռուս խաղաղապահներ

Ռուս խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հնարավոր միջադեպերի կանխմանն ուղղված ջանքերը համակարգելու նպատակով շարունակական գործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ, ասվում է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ: