Սյունիքում՝ ՌԴ N զորամասի ծառայողը BMW-ով բախվել է բետոնե պատնեշին և հայտնվել բենզալցակայնի տարածքում․ կա վիրավոր

Սյունիքում՝ ՌԴ N զորամասի ծառայողը BMW-ով բախվել է բետոնե պատնեշին և հայտնվել բենզալցակայնի տարածքում․ կա վիրավոր

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 31-ամյա Գոռ Խ․-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 379 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի բետոնե պատնեշին, ապա հայտնվել ճանապարհի աջակողմյան հատվածում գործող բենզալցակայանի տարածքում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող  Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Գոռ Խ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մեղրիի տարածքային բժշկական կենտրոն։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից պետք է ժամաներ հերթապահ քննիչը սակայն վերջինս հրաժարվել է գալ դեպքի վայր, պատճառաբանելով, որ իրենք անելիք չունեն։

Մինչդեռ՝ եթե վթարի հետևանքով քաղաքացին կան քաղաքացիները ստացել են մարմնական վնասվածքներ, դեպքի վայր պիտի ժամանի քննիչը, ում կողմից էլ պետք է նախաձեռնվի վարույթ։

Նյութերով զբաղվել է Ճանապարհային ոստիկանության տեսուչը, ում կողմից էլ այնուհետև ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Մեղրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Եթե Երևանում ճանապարհատրանսպորտային պատահարներ են լինում մարմնական վնասվածքներով, քննիչները օպերատիվորեն ժամանում են։ Մինչդեռ Սյունիքի և Տավուշի մարզերում քննիչների՝ դեպքի վայր ժամանումը դառնում է «Մի կաթիլ մեղրի» պատմություն։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Գոռ Խ․-ն ծառայում է Հայաստանում տեղակայված ՌԴ N զորամասում որպես պայմանագրային զինծառայող։