Սյունիքի մարզում վթարի են ենթարկվել լեգենդար Վովա Վարտանովի ջոկատի անդամները

Սյունիքի մարզում վթարի են ենթարկվել լեգենդար Վովա Վարտանովի ջոկատի անդամները

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ երեկ, օգոսոստի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։

Ժամը 19։15-ի սահմաններում Հայաստանի և Ուկրաինայի հանրապետությունների քաղաքացի 32-ամյա Միրաբ Բաբայանը իր վարած Toyota Hilux 3.0D մակնիշի ավտոմեքենայով «Սև լիճ»-Ակներ ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի աջ հատված, բախվել հողաթմբին և կողաշրջվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Մ․ Բաբայանն ու ուղևորները՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ 40-ամյա Արտաշ Սարադյանը և Երևանի բնակիչ 45-ամյա Վահագն Պողոսյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են «Գորիս» բժշկական կենտրոն։

Ահազանգով դեպքի վայր պետք է ժամանեին Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Գորիսի թիվ 55 հրշեջ-փրկարարական ջոկատից, սակայն ճանապարհին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ փրկարարների կարիք չի զգացվում, իրենք տեղի ուժերով մեքենան կտեղափոխեն անվտանգ վայր։

հիվանդ կոմայի մեջ

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Խաչատրյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Օպերատիվորեն ժամանել են նաև Ոստիկանության Գորիսի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Աղբյուրի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաշվառված է Երևանում գործող «Իրական դպրոց» կրթամշակութային հիմնադրամի հաշվեկշռում, իսկ հիվանդանոց տեղափոխվածները լեգենդար Վովա Վարտանովի ջոկատի անդամներից են, ովքեր ակտիվ մասնակցություն են ունեցել ոչ միայն Ապրիլյան քառօրյա պատերազմին, այլև Արցախյան վերջին 44-օրյա պատերազմի ժամանակ, լինելով կռվի ամենաթեժ կետերում։