Սյունիքի մարզում թշնամու զինվորները իջել են դիրքերից և արգելել խոտհավաքը

Սյունիքի մարզում թշնամու զինվորները իջել են դիրքերից և արգելել խոտհավաքը

Տեղի համայնքապետարանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Տեղ համայնքի Անդրուն քարեր անվանյալ դաշտամասից կազմակերպվեց խոտհունձն ու բերքի տեղափոխումը

Տեղ համայնքի վարչական տարածք Անդրուն քարեր անվանյալ դաշտամասից, որը գտնվում է Տեղ-Արավուս-Խնածախ բնակավայրերի վարչական տարածքների հատման կետում, մի փոքր վերև թշնամին դիտակետեր ունի։

Տեղ գյուղի բնակիչները երեկ գնացել են նշված տարածք՝ հավաքելու խոտը, սակայն թշնամու զինվորները իջել են դիրքերից և արգելել խոտհավաքը։ Առավոտյան Տեղ համայնքի ղեկավարին են դիմել մի խումբ բնակիչներ, ներկայացրել իրավիճակը և տեղեկացրել որ տեխնիկան չի կարողանում մտնել տարածք։

Ներսես Շադունցը Առաջին բանակային կորպուսի հրամանատարական կազմի, Արավուսի վարչական ղեկավարի և փորձառու կամավորականների հետ կարճ ժամանակահատվածում գնացել է դաշտամաս, կանգնել մեր բնագծի երկայնքով և կազմակերպել բերքահավաքը։

Դաշտից բերքն ամբողջությամբ հանելուց հետո է միայն մեր ղեկավարությունը հեռացել տարածքից»։