«Սկզբում ամեն ինչ հեքիաթային ես պատկերացնում, հետո բախվում իրականության հետ»․Սիլվա Հակոբյան
Թերթ․am-ը գրում է․ Հայտնի մարդիկ բնավորության ո՞ր գծերն են խնամքով թաքցնում հանրությունից, արդյոք ունեն անհայտ կողմեր, որոնք դժվար է կռահել` հետևելով նրանց բեմական գործունեությանը: Այս անգամ բացահայտում ենք երգչուհի Սիլվա Հակոբյանին: Սիլվային հանրությունը ճանաչում է որպես հանգիստ ու անվախ մարդու, պարզվում է, իր ամենամեծ թերությունը երգչուհին համարում է հենց վախերը:
-Ո՞րն է Ձեր բնավորության ամենաբնութագրական գիծը։
-Համեստությունը:
-Ո՞րն եք համարում Ձեր ամենամեծ թերությունը, որը, հնարավորության դեպքում, կցանկանայիք շտկել կամ վերացնել։
—Երևի վախը, որ, երբեմն, ունենում եմ: Իհարկե, վախեր բոլորն ունեն, բայց կան բաներ, որոնց հանդեպ ես վախ ունեմ ու կուզեի փոխել:
—Իսկ ինչի՞ց եք շատ վախենում։ Այդ վախն անհաղթահարելի համարո՞ւմ եք։
-Մթությունից եմ շատ վախենում: Եղել է դեպք, երբ հայտնվել եմ մթության մեջ, արագ լույս եմ վառել։) Բարձրությունից էլ եմ շատ վախենում: Իսկ եթե ավելի գլոբալ ասեմ, պատերազմից եմ վախենում:
-Ի՞նչ հատկությամբ կուզեիք օժտված լինել։
-Անբուժելի հիվանդությունները բուժելու կարողությամբ: Կունեի կարողանալ այնպես անել, որ ապրել շարունակեն նույնիսկ այն մարդիկ, ում ապրելու հույս այլևս չեն տալիս:
-Ի՞նչն է Ձեզ ամենից շատ բարկացնում հասարակության, մարդկանց մեջ։
—Չարությունը: Դա կարող է արտահայտվել անգամ դիմացինի մասին կարծիք հայտնելիս կամ դիմացինի կյանքում տեղի ունեցած լավ իրադարձությանը չարությամբ վերաբերվելով:
—Հաճա՞խ եք մենակ մնալու հնարավորություն ունենում։ Ի՞նչի մասին եք մտածում, երբ ինքներդ Ձեզ հետ մենակ եք մնում։
-Մենակ մնալու հնարավորություն, երևի, այն դեպքերում է լինում, երբ ճամփորդում եմ: Տարբեր բաների մասին եմ մտածում: Ավելի շատ ապագայի ծրագրերի հետ կապված մտքեր եմ ունենում:
-Ի՞նչը կարող է Ձեզ ստիպել հունից դուրս գալ, նյարդայնանալ։
— Ես հունից շատ ուշ դուրս եկող մարդկանց շարքին եմ պատկանում, բայց երբ դուրս եմ գալիս, արդեն անդրդվելի վիճակ է լինում: Սա , իհարկե, ծայրահեղ դեպքերի համար եմ ասում: Կան բաներ, որ կարող են միանգամից նյարդայնացնել ու հունից հանել ինձ: Եթե լինում է այդ պահը, նախընտրում եմ տվյալ մարդուն ասել, թե որն է իր սխալը։ Դա ավելի ճիշտ է, քան նեղվածությունը քո մեջ պահելը, անընդհատ հիշելն ու նյարդայնանալը:
-Իսկ ի՞նչը կարող է խաղաղություն պարգևել Ձեզ նյարդայնացած ժամանակ, հակասթրեսը ո՞րն է:
-Երեխաներն ու իրենց ժպիտը: Հենց տեսնում եմ զարմիկներիս ու զարմուհիներիս ժպիտը, վերջ, մոռանում եմ ամեն վատ բան: Նաև, կարող եմ հեռուստացույցով կենդանական աշխարհի մասին ինչ–որ բան դիտել։ Դա ևս հանգստացնող բնույթ ունի:
Շարունակությունը կարող եք կարդալ սկզբնաղբյուրում