Աշխարհ

Սկանդալային փողոցային ավտոարշավորդ Մառա Բաղդասարյանին ցմահ զրկել են վարորդական իրավունքից

Սկանդալային փողոցային ավտոարշավորդ Մառա Բաղդասարյանին ցմահ զրկել են վարորդական իրավունքից: 

Ինչպես տեղեկացնում է lenta.ru-ն, Մոսկովյան շրջանի դատարանը, մրցավազքի սկանդալային մասնակից Մառա Բաղդասարյանին ցմահ զրկել է վարորդական իրավունքից, ով ձերբակալվել էր սխալ կայանած ավտոմեքենայի և ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար տուգանքները չվճարելու մեղադրանքով:

Ըստ դատարանի որոշմամբ աղջկա վիճակը թույլ չի տալիս տրանսպորտային միջոց վարել և նրա մոտ հայտնաբերվել է էպիլեպսիա հիվանդություն:

Մոսկովյան դատարանը ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար Մառա Բաղդասարյանի համար 202.000 ռուբլու տուգանք էր սահմանել:

Կիսվեք էջում