Սիփան Փաշինյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել․ հայտնի է պատասխանը

Սիփան Փաշինյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել․ հայտնի է պատասխանը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է կորոնավիրուսի փեստի պատասխանը։

«Սիրելի հայրենակիցներ, քանի որ իմ գործընկեր Քրիստինե Պողոսյանի մոտ թեստը դրական է եղել, և մենք ԱԺ նիստերի դահլիճում իրար կողք ենք նստում, զանգեր եմ ստանում իմ որպիսությամբ հետքրքրված մարդկանց կողմից:

Շնորհակալություն հայտնելով` ուզում եմ տեղեկացնել, որ երեկ թեստ եմ հանձնել, և այսօր պատասխանը եղել է բացասական, որևէ սիմպտոմ չունեմ:

Կարծում եմ` չվարակվելու հանգամանքը պայմանավորված է դիմակ կրելով և անընդհատ ախտահանելով:

Առողջություն եմ մաղթում բոլորին», – հայտնել է պատգամավորը: