Սիրուշոն վերադառնում է Հայաստան (ֆոտո)

Սիրուշոն վերադառնում է Հայաստան (ֆոտո)

Երգչուհի Սիրուշոն սոցցանցերի իր էջերի սթորի բաժնում լուսանկարներ է հրապարակել՝ նշելով, որ վերադառնում է Հայաստան։

Լուսանկարներին կից Սիրուշոն գրել է. «Վերադարձ Հայաստան: Երեք երեխաների հետ»,- գրել է նա և դստեր՝ Զաբելի հետ լուսանկարին կից անգլերենով գրել. «Գնանք տուն, բալիկ»:

Հիշեցնենք, որ երգչուհին ԱՄՆ-ում էր։ Նա ծննդաբերել է ԱՄՆ-ում։ Դստերն անվանակոչել են Զաբել՝ ի պատիվ Կիլիկյան թագավորության թագուհու։

Նշենք, որ զույգը ունի որդիներ՝ Ռոբերտը և Միքայելը։