Սիրուշոն անակնկալ կերպով իր նոր տեսահոլովակում մասնակից դարձրեց նաև երկրպագուներին

Սիրուշոն անակնկալ կերպով իր նոր տեսահոլովակում մասնակից դարձրեց նաև երկրպագուներին։ Երևանի ամենակոլորիտային անկյունը` Կոնդն, այսօր վերածվել է հուզիչ ժամադրավայրի` Սիրուշոյի եւ նրա երկրպագուների համար: Երգչուհու ինստագրամյան գրառումը երեկ մեծ իրարանցում առաջացրեց նրա երկրպագուների շրջանում:

Սիրուշոն, ոչ ավել, ոչ պակաս, որոշել էր ոչ միայն իրականացնել երկրպագուների` իր հետ հանդիպելու երազանքը, այլեւ նրանց մասնակիցը դարձնելու իր նոր տեսահոլովակի նկարահնումներին, որը երգչուհու արդեն հայտնի «Զոմա-Զոմա» երգի հիման վրա է:

Տեսահոլովակի ռեժիսոր Արամայիս Հայրապետյանը NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց, որ վայրն ընտրվել է իր կոլորիտային առանձնահատկության համար:

Մինչ զրուցում էինք ռեժիսորի հետ` երկրպագուներից շատերն արդեն կազմ-պատրաստ Կոնդում էին: Չնայած արեւին ու շոգին` նրանք պատրաստ էին համբերատար սպասել սիրելի արտիստի հետ խոստացված հանդիպմանը: Եվ, ահա` Սիրուշոն միացավ նրանց նկարահանման հրապարակում:

Երգչուհին սելֆիների ընթացքում հասցրեց պատասխանել նաեւ մեզ հետաքրքրող հարցերին:

«Երգը որոշ ժամանակ է` իմ երգացանկում է, երգել եմ աշխարհի տարբեր երկրներում` «Արմատ» հյուրախաղերի շրջանակում: Սա այն երգերից է, որն այնքան շատ էր սիրվել: Ցանկանում էինք նկարահանել տեսահոլովակ, բայց չէինք գտնում այն կարեւոր մասնիկը, որը պետք էր նկարահանման համար:

Երկար քննարկումների արդյունքում՝ հասկացանք, որ տեսահոլովակը պետք է նկարահանվի հենց այստեղ: Տարբեր տարածքներ տեսանք, հետո հայտնվեցինք Կոնդում ու սիրահարվեցինք այս վայրին: Արդեն ծանոթացել ու շփվել ենք կոնդեցիների հետ»,-նշեց նա:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։