Սիրած աղջկա հանդեպ սերը օգնեց այս երիտասարդին հաղթահարել անորեքսիան

25-ամյա Դորան Թուկուերը ծանր սթրեսի է ենթարկվել 2011թ., քանի որ բաժանվել էր ընկերուհուց: Երիտասարդը իրեն անիքնավստահ էր զգում և սկսել էր խուսափել ուտելիքից: Օրական նա օգտագործում էր 700 կկալից ոչ ավել, ինչի հետևանքով նա սկսեց հյուծվել: Ուտելիքի հանդեպ վախը նրան ստիպեց նիհարել: 173սմ հասկում նա կշռում էր 45կգ:

2017թ. ֆրանսիացին հանդիպեց մի աղջկա, ով օգնեց իրեն վերականգնվել: Սոֆիի հանդեպ ունեցած մեծ սերը Դորիանին ստիպեց, որպեսզի սիրի կյանքը և պայքարի դրա համար: Տղամարդը փոխեց իր օրակարգը. սկսեց աշխատել մարմնի վրա:

-Նա օգնեց ինձ ընդունել այնպիսին, ինչպիսին որ ինքս եմ: Ինձ շատ լավ եմ զգում իմ նոր մարմնում: Նախկինում կարողանում էի ուտել երկու հավի կրծքամիս և բանջարեղեն,-նշում է Դորիանը հարցազրույցում:

Հիմա նա խուսափում է դիետաներից. աշխատում է օգտագործել սպիտակուցներ և հաց: Հիմա կշռում է 85կգ: Սոֆիի սերն ու օգնությունը նրա կյանքում մեծ դեր խաղաց: Նայելով տղամարդու մկաններին, չես էլ կարող պատկերացնել, որ որոշ ժամանակ առաջ տղան անորեքսիայով էր տառապում:

-Նախկինում էլ էի սպորտով զբաղվում, սակայն միայն հիմա եմ հաղթահարել մահվան հանդեպ ունեցած վախս և սկսել եմ ուտել: Հիմա իմ հարազտները հպարտանում են ինձնով: Դուք երբեք չպետք է համեմատեք ձեզ ուրիշների հետ: Այս հիվանդությունը անհաղթահարելի չէ:

Աղբյուր՝ blognews.am

Կիսվիր ընկերներիդ հետ