Սիսեռ ուտելով կհարստացնեք օրգանիզմը 80 սնննդարար նյութերով

Սիսեռ ուտելով կհարստացնեք օրգանիզմը 80 սնննդարար նյութերով։ Սիսեռահատիկները հիասքանչ համ և յուղալի բաղադրություն ունեն: Դրանք սպիտակուցի հիանալի աղբյուր են և ձեռքի տակ են ողջ տարին, քանի որ պահպանվում են չորացված վիճակում:

Սիսեռ պարունակում է շուրջ 80 սնննդարար նյութեր: Այն, ինչպես և մյուս  լոբազգիները, անփոխարինելի է հյուսվածքներում խոլեստերինի մակարդակն իջեցնելու գործում:

Գիտականորեն ապացուցված է, որ լոբազգիների՝ հատկապես սիսեռի օգտագործումը էականորեն կրճատում է սրտանոթային հիվանդություններով հիվանդություններով հիվանդանալու հավանականությունը և դրանց լուրջ հետևանքները, այնպիսիք, ինչպիսիք են կաթվածներն ու ինֆարկտները: Այն, փաստորեն, օրգանիզմն ապահովում է ճարպազուրկ և դրանով հանդերձ բարձրակարգ սպիտակուցով:

Սիսեռը հանքային նյութերի, օրինակ, մոլիբդենի հիանալի աղբյուր է: Մոլիբդենը պատրաստի սննդին սովորաբար ավելացվող վնասակար հավելումների չեզոքացման համար պատասխանատու ֆերմենտի բաղադրիչն է:

Սիսեռ

Սիսեռը ձեզ էներգիա կհաղորդի՝ օգնելով լրացնել երկաթի պաշարը: Դաշտանի օրերին, երբ օրգանիզմը երկաթի անբավարարություն է ունենում, սիսեռի օգտագործումը հատկապես  լավ է այն պատճառով լ, որ, ի տարբերություն կարմիչ մսի(երկաթի այլ աղբյուր), լոբազգիները ցածր կալորիականություն ունեն և ճարպեր չեն պարունակում:

Սիսեռը մանգանի հոյակապ աղբյուր է: Այս միկրոտարրը օրգանիզմի հակաօքսիդացման պաշտպանության բազմաթիվ գործընթացների բաղկացուցիչ մասն է կազմում և էներգիայօ աղբյուր է: 

Ընդամենը մեկ բաժակ սիսեռն ապահովում է այդ կարևոր հանքանյութի օրական չափաբաժնի 84,5%-ը:

Սիսեռը կայունացնում է արյան մեջ շաքարի մակարդակը: Ինչպես և մյուս լոբազգիները, սիսեռը նույնպես հարուստ է սննդային լուծվող և չլուծվող նրբաթելերով:

Սիսեռը հարուստ է B, A, E և C խմբի վիտամիններ, հանքանյութեր: Օգտակար նյութերի պարունակության շնորհիվ սիսեռը երիտասարդացնող և իմունային համակարգը պաշտպանող, սրտային և ուռուցքային հիվանդությունների կանխարգելման հարաշալի միջոց է համարվում:

Սիսեռը պարունակում է մանրաթելեր, որոնք բարելավում են մարսողությունը, դրական ազդեցություն ունենում սրտի աշխատանքի վրա, ինչպես նաև կարգավորում արյան մեջ շաքարի մակարդակը: Սիսեռը օրգանիզմին էներգիա է մատակարարում, որն օգտագործվում է աստիճանաբար՝ արյան մեջ շաքարի մակարդակը չբարձրացնելով:

Սիսեռը կարելի է խաշել ու տապակել, ավելացնել ապուրներին ու բանջարեղենին, մսային կերակրատեսակներին: Նույնիսկ երեխաներին է առաջարկվում սիսեռից խյուսեր օգտագործել` ավելացնելով մրգի կտորներ կամ մեղր: Իսկ գինու քացախով թրջած սիսեռից հրաշալի աղցան է ստացվում:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Bavnews.am