Սիբիրախտը համայնքից համայնք է տեղափոխվում․ Իսահակյան գյուղի մուտքերը փակվել են

Սիբիրախտը համայնքից համայնք է տեղափոխվում․ Իսահակյան գյուղի մուտքերը փակվել են

24news.am-ը գրում է․ Սիբիրախտի բացիլը համայնքից համայնք է փոխանցվում։ Օրերս ահազանգ եղավ, որ Գեղարքունիքի մարզի Վանեվան և Տորֆավան համայնքներում խոշոր եղջերավոր անասունների շրջանում սիբիրախտ հիվանդություն է տարածվել։

Արդեն այսօր պարզ դարձավ, որ Շիրակի մարզի Իսահակյան գյուղում նույնպես հիվանդացության դեպքեր են գրանցվել։

Սիբիրախտը ոչ միայն կենդանիների անկման պատճառ է դարձել, այլև մարդիկ են վարակվել։ Տորֆավան համայնքում սիբիրյան խոցով վարակված 3 անձ կա, Իսահակյան գյուղում էլ մորթն իրականացրած ու մսի մշակմամբ զբաղված 7 անձի տեղափոխել են Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց։

Իսահակյանի վարչական ղեկավարը տեղեկացրել է, որ քաղաքացիների վիճակը կայուն-ծանր է։

Մանրամասները՝ տեսանյութում