Մամուլ

Սեփական տան վերելակի հորանում հայտնաբերվել է տղամարդու դի

Սեփական տան վերելակի հորանում հայտնաբերվել է տղամարդու դի

Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ դեկտեմբերի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շահումյան 7-րդ փողոցի նրբանցքներից մեկի տան վերելակի հորանում քաղաքացի է մահացել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Բագրատունյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Մարգարյանի գլխավորությամբ:

verelak di

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ:

Դին դուրս բերելու համար ոստիկանությունը դիմել է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայություն, որտեղից ժամանել է հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Փրկարարները մեծ դժվարությամբ դին դուրս են բերել և մոտեցրել դիատարին:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Լևոն Շ.-ն է, ում տարիքն ու բնակության հասցեն պարզվում են: Դեպքի փաստով Մալաթիայի քննչական բաժնում «սպանության» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Կիսվել նյութով