Սերիալներից հայտնի դերասանուհին Վահագնի թաղամասի դիմաց Toyota-ով բախվել է պարեկային ծառայության ավտոմեքենային

Սերիալներից հայտնի դերասանուհին Վահագնի թաղամասի դիմաց Toyota-ով բախվել է պարեկային ծառայության ավտոմեքենային

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այսօր, հոկտեմբերի 13-ին, ավտովթարի է ենթարկվել սերիալներից հայտնի դերասանուհի Նելլի Մելիքյանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս իր վարած Toyota մակնիշի ավտոմեքենայով Աշտարակի խճուղում՝ ժողովրդին հայտնի Վահագնի թաղամասի մոտ, բախվել է մեկ այլ վթարի վայրում վթարն արձանագրող ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության ծառայողական ավտոմեքենային, ինչի հետևանքով վերջինս առաջ է ընթացել և բախվել մեկ այլ ավտոմեքենայի։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Օպերատիվորեն ժամանել են ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Նելլի Մելիքյանը հայ հանդիսատեսին հայտնի է մի շարք սերիալներից՝ «Երկուսով», «Ընտանեկան գաղտնիքներ» և այլն։