Սերժ Սարգսյանի առաջարկությամբ բնակարան նվիրաբերվեց ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս Ադամ Սահակյանի ընտանիքին

Սերժ Սարգսյանի առաջարկությամբ բնակարան նվիրաբերվեց ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս Ադամ Սահակյանի ընտանիքին

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Տիգրան Վարդանյանը։

«Սերժ Սարգսյանի առաջարկությամբ, Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն համայնքում կառուցված բազմաբնակարան համալիրում բնակարան նվիրաբերվեց ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս Ադամ Սահակյանի ընտանիքին»:

ադամ սահակյան

Նշենք, որ օգոստոսի 19-ին կլրանա Ադամ Սահակյանի 25 ամյակը։

2016 թվականի ապրիլյան քառօրյայի ընթացքում, «Լալայկա» կոչվող բարձունքում սերժանտ Ադամ Սահակյանի գլխավորությամբ 7 հոգուց բաղկացած սահմանապահ ուժերն անցնում են շրջանաձև պաշտպանության։

Սերժանտ Սահակյանն, իր զինակից ընկերների հետ 5 ժամ շարունակ մարտնչելով թշնամու դեմ, մարմնին և դեմքին ստացած ծանր հրազենային վիրավորումներից ընկնում է հերոսի մահով: