Սերժ Սարգսյանին մի մեղադրեք ձեր չստացված երազանքների համար․ Տիգրան Վարդանյան

Սերժ Սարգսյանին մի մեղադրեք ձեր չստացված երազանքների համար․ Տիգրան Վարդանյան

Տիգրան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ում աջակիցը, ում համախոհը, ում կուսակիցը ուզում է լինեք, երբ խոսում եք մեր կուսակցության մասին կամ էլ ձեր տկարամիտ ուղեղով անդրադառնում եք Սերժ Սարգսյանին, խորհուրդ կտամ զգույշ լինեք բառեր և մտքեր ընտրելիս:

Հիմա էլ, Ս. Սերժին ու ՀՀԿ-ին մեղադրում են Նիկոլի վարչապետ լինելու համար այն մարդիկ, ովքեր իրենց տղայի հետ միասին նկարվում էին Նիկոլի հետ իշխանազավթման և դրանից հետո եղած ժամանակահատվածում, ովքեր Նիկոլի նկարներով կիսվում էին ու նրան կարգում իրենց «վարչապետ», ովքեր փողոցներում քարշ գալով Սերժ Սարգսյանին էին մերժում, ովքեր «շերեփ-կաթսա» երաժշտություն էին ապահովում, ովքեր Սերժ Սարգսյանին կամ մեկ այլ հանրապետականի տեսնելու համար հազար մարդ էին խառնում, իսկ տեսնելուց էլ «հետույքները լիզում» հաճոյանալու և մեկ ժպիտի արժանանալու համար:

Ուզում եմ, որ ֆիքսեք էդ ձեր խմբակներում՝ զգույշ եղեք: Անխտիր բոլորիդ է վերաբերվում: Յոնջա կերեք, որ ուռեք ու թան խմեք, որ մի փոքր դնջանաք:

Սերժ Սարգսյանին մի մեղադրեք ձեր չստացված երազանքների համար, ոչ էլ նրա համար, որ Նիկոլը ձեզ «պասլատ» է արել: Յախք, բա դուք ձեզանից չեք զզվու՞մ, երբ հայելու մեջ եք նայում, ա՛յ կարծիք, գաղափար, համոզմունք փոխողներ»: