Սերժ Սարգսյանը Եռաբլուր չէր եկել, իսկ նախագահականի կայքում շնորհավորանք է «Հայկական ժամանակ»

Երկու տարի առաջ այս օրը սկսվեց ապրիլյան պատերազմը: Հայկական կողմը հարյուրից ավելի զոհ ունեցավ եւ հարյուրավոր վիրավոր ունեցավ, կորցրեց 800 հեկտար տարածք: Այսօր Եռաբլուր են այցելում զոհվածների ծնողները, ընտանիքի անդամները, ընկերները, անծանոթ քաղաքացիներ՝ եւս մեկ անգամ գլուխ խոնարհելու հերոսների շիրիմներին: Պետական պաշտոնյաները, որքան էլ տարօրինակ է, պասիվ էին: Եռաբլուր այցելեցին միայն Պնախարար Վիգեն Սարգսյանը եւ ԶՈւ ԳՇ պետ Մովսես Հակոբյանը:

ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը մինչ այս պահը Եռաբլուր չի այցելել:

Նախագահի պաշտոնական կայքում եւս որեւէ ուղերձ չկա ապրիլյան պատերազմի 2-րդ տարելիցի հետ կապված: Այսօր նախագահի պաշտոնական կայքում հրապարակված լուրը առայժմ միայն շնորհավորանք է: Սերժ Սարգսյանը շնորհավորել է Աբդելֆաթթահ ալ Սիսիին Եգիպտոսի նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով:

Նյութի աղբյուրը՝ armtimes.com