Սերժ Սարգսյանը դուրս է եկել ինքնամեկուսացումից

Սերժ Սարգսյանը դուրս է եկել ինքնամեկուսացումից

Սերժ Սարգսյանը, ինչպես հայտնի է, վարակվել էր կորոնավիրուսով և հունվարի 17-ից ինքնամեկուսացման մեջ էր գտնվում։ Այսօրվանից, սակայն, երրորդ նախագահը դուրս է եկել ինքնամեկուսացումից։

Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավար Մերի Հարությունյանը Hraparak.am-ի հարցին, թե թեստ հանձնե՞լ է երրորդ նախագահը, ինչպիսի՞ն է պատասխանը, ասաց․

Serj Sargsyan

«ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) թեստի պատասխանը բացասական է։ Նախագահ Սարգսյանը որևէ գանգատ չունի, ինքնազգացողությունը լավ է և այսօրվանից անցել է լիարժեք աշխատանքային ռեժիմի»։