«Սերժին մերժողները՝ Սերժի օրենքներն են պաշտում»․ Լևոն Շիրինյան

«Սերժին մերժողները՝ Սերժի օրենքներն են պաշտում»․ Լևոն Շիրինյան

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը, «Նոյյան տապան»-ի եթերում պատասխանելով հարցին, թե որքանո՞վ է ռազմավարական ներկայիս իշխանությունների արած քայլերը, ասել է.

«Ես ինչպես շատերը, հույս ունեի, որ նոր իշխանությունը, որը եկավ իսկակական հեղափոխության ալիքով, երկրի զարգացման ընթացքը կփոխի:

Մեր ակնկալիքները չիրականացան այն չափով, որ չափով որ մենք կուզենայինք, որովհետև Սերժին մերժելը շատերը հասկացան Սերժին իշխանությունից հեռացնելը և տեղը զբաղեցնելը, և այս վերջին շրջանում վատթարագույնն, ըստ էության, հասկացվել է Սերժի շրջանի օրենքների սրբագրում, կանոնակարգում և այլն:

Սերժի և Քոչարյանի ստեղծած գողապետության սպասարկող Սահմանադրությունը, կադրերը և այլն Հայաստանի զարգացմանը չեն կարող սպասարկել, դա բացառված է:

Իսկ վերջին շրջանում էլ, հավանաբար, ռազմավարական խորքի ընկալման փակուղային վիճակն իշխանության մեջ, այդ իշխանությանը վերածեց սահմանադրապաշտի, օրենքապաշտի:

Հեղափոխությունն ունի իր օրենքները և այն բարձր է Սահմանադրությունից: Հեղափոխությունից հետո պետք է փոխվեր ամբողջ նախկին համակարգը, բայց դա չեղավ»:

Առավել մանրամասն՝ ստորև տեսանյութում