ՄամուլՇոու-բիզնես

Սերգեյ Սմբատյանն արդարացվեց

Սերգեյ Սմբատյանն արդարացվեց

Մաեստրո Սերգեյ Սմբատյանն արդարացվեց։ Այս մասին տեղեկացնում է փաստաբան Երվանդ Վարոսյանը։

«ՀՀ գլխավոր դատախազության դատախազի որոշմամբ դադարեցվել է Սերգեյ Սմբատյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը` մեղսագրվող արարքը նրա կողմից կատարված չլինելու հիմքով»,-նշում է նա։

Նշենք, որ այսօր Դատախազությունը հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝  քրեական վարույթով անցնող ութ մեղադրյալներից երկուսի՝ Սերգեյ Սմբատյանի և Հ.Ա.-ի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստերի գնահատման արդյունքում (Քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ):

Հիշեցնենք, որ ՌԴ-ում և Իսրայելում Հայաաստանի նախկին դեսպան Արմեն Սմբատյանը և նրա որդին՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը դատարանի որոշմամբ 2 ամսով կալանավորվել էին։

Նրանք կասկածվում են պետությանը 966 մլն դրամի գույքային վնաս պատճառելու մեջ, թեև փաստաբանը նշել էր 166 մլն կեղծ հիմքերով քրգործի մասին:

Ավելի ուշ կալանքից ազատվել էր Սերգեյ Սմբատյանը:

Կիսվել նյութով