Սերգեյ Լավրովն անդրադարձել է Ղարաբաղում գերիների փոխանակության խնդրին

Սերգեյ Լավրովն անդրադարձել է Ղարաբաղում գերիների փոխանակության խնդրին

Մոսկվայում չեն կարծում, որ Ղարաբաղյան պատերազմի ռազմագերիների և դիակների փոխանակությունը կանխակալ կերպով է ձգձվում։

«Դժվար է ասել, թե ինչ կանխակալ քայլերի հետ է կապված պրոցեսի ձգձգումը։ Մենք նման բան չենք տեսնում, սակայն այն, որ կան առարկայական դժվարություններ, որոնք հիմա, կարծում եմ, որ արագ կլուծվեն, փաստ է»,- ասել է նախարար Լավրովը ՀԱՊԿ ԱԳ նախարարների օնլայն հավաքից հետո տեղի ունեցած ասուլիսից հետո։

Սերգեյ Լավրովն ասել է, որ հաշվի առնելով տեղանքի ռելիեֆը, եւ այն, թե ինչպես են Ղարաբաղում ռազմական գործողությունները զարգացել․ հրադադարից հետո դժվար է այս հարցերով զբաղվելը, հատկապես, որ հստակ ցանկեր չկան այն անձանց, ովքեր անհետ կորել են»։

Սերգեյ Լավրով

Նա հույս է հայտնել, որ այն բանից հետո, երբ գործընթացին կսկսի մասնակցել ԿԽՄԿ-ն, գործն ավելի արագ կընթանա։

Նա ընդգծել է, որ երկու կողմերի ռազմական ղեկավարները պետք է չափազանց հստակ ցուցակներ ունենան, որոնցով էլ կհաշվեն անհետ կորածներին, որպեսզի հնարավոր լինի ավելի առարկայական եւ կոնկրետ զբաղվել նրանց խնդրով։

«Նշեմ նաեւ մի պահ, որին ուշադրություն ենք դարձնելու։ Հարկավոր է, որպեսզի արդյունավետ կերպով իրականացվի դիակների եւ պահվող անձանց փոխանակությունը, անցկացվի գործընթացի գույքագրում այդ ոլորտում»,- հայտարարել է Լավրովը: