Սերգեյը հեռախոսի մեջ էր նույնիսկ, երբ պատրաստվում էի 8 ժամ տևողությամբ վիրահատության. Գոհար Ավետիսյանը անկեղծացել է

Սերգեյը հեռախոսի մեջ էր նույնիսկ, երբ պատրաստվում էի 8 ժամ տևողությամբ վիրահատության. Գոհար Ավետիսյանը անկեղծացել է

Գոհարը նոր սթորիներ է հրապարակել՝ նշելով, որ ցանկանում է ցույց տալ իր կյանքի վերջին տարին, երբ ինքը պայքարում էր ավելորդ քաշի դեմ: Գոհարը խոսել է վիրահատության մասին՝ նշելով, որ երկրորդն անցել է բարդություններով, որոնց երբեք մարդը պատրաստ չի լինում:

«Նիհարեցի 24 կգ կես տարում, որը ինձ շատ դժվար տրվեց: Երկրորդ վիրահատությունը բարդություններով, որին դու երբեք պատրաստ չես լինում», սթորիյում գրել էր Գոհարը։

Գոհարը նշել է, որ այդ պահին, երբ ինքը կարեկցանքի կարիք ուներ, երբ պետք լիներ 8 ժամ տևողությամբ վիրահատություն, միևնույն է, Սերգեյը աչքը չէր կտրում իր հեռախոսից:

«Ես համարյա մեկ ամիս գամված էի անկողնում, և այնքան բան հասցրի գիտակցել և հասկանալ»: Ես արդեն մենակ եմ․․․ առանց աջակցության, սիրո, մարում է նույնիսկ ամենավառ արևը, — իր սթորիներից մեկում նշել էր Գոհարը։