Սեռական կյանքի վրա բացասաբար ազդող չորս սովորություններ

Սեռական կյանքի վրա բացասաբար ազդող չորս սովորություններ

Վիճակագրության համաձայն` ընտանեկան շատ զույգեր ժամանակի ընթացքում կորցնում են հետաքրքրությունը սեքսի հանդեպ և սառնություն են զգում միմյանց նկատմամբ, հաղորդում է raut-ը: Ծանոթությունների և անձնական հարաբերությունների ոլորտի փորձագետները նշում են չորս գործոններ, որոնք խոչընդոտում են զուգընկերների միջև սեռական հարաբերություններին։

1. Լոգասենյակի բաց դուռ։ Ժամանակի ընացքում զույգերն այնքան են մտերմանում, որ ամբողջությամբ վերացնում են թույլատրելիի և անթույլատրելիի սահմանները: Իրականում յուրաքանչյուր մարդու կյանքում կան մանրամասներ, որոնք պետք է թաքնված մնան ուրիշներից:

2. Ոչ սեքսուալ ներքնազգեստ ննջարանում։ Հարաբերությունների սկզբանական շրջանում զույգերը կրում են գրգռիչ ներքնազգեստ, իսկ որոշ ժամանակ անց պառկում են քնելու բլուզներով:

3. Անհարմար հարցեր։ Եթե կա սիրով զբաղվելու ցանկություն, ապա այդ մասին պետք չէ հարցնել, արդո՞ք նա ցանկանում է, թե ոչ: Դա պետք է անել ժեստերի միջոցով, համբույրներով:

4. Հեռուստացույց կամ համակարգիչ։ Սեքսն անձնական գործ է, որը չի պահանջում միջամտություն: Այդ պատճառով նախքան սեքսով զբաղվելն անհրաժեշտ է անջատել հեռուստացույցը և համակարգիչը: