Սեպտեմբերից այս օրենքը ընդունվել է ու ոմանք վախից չեն քնում. Գնել Սանոսյան (Տեսանյութ)

Սեպտեմբերից այս օրենքը ընդունվել է ու ոմանք վախից չեն քնում. Գնել Սանոսյան (Տեսանյութ)

Այս մասին Գավառում տեղի ունեցած ՔՊ քարոզարշավի ժամանակ հայտարարեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

«Ժողովուրդ ջան էս ամբողջ աղմուկը, էս ամբողջ կռիվը ձեզ թվում է Կութ գյուղի համա՞ր է։ Էդ գոռացողներից քանիսը Կութ գյուղի տեղը գիտի։

Էս ամբողջ կռիվը Խոզնավարի համար չէ, Վերին Շորժայի համար չէ։ Էնքան սրիկա են, որ իրանց լրատվամիջոցներով Վերին Շորժայի փոխարեն գրում են Շորժա, որ տպավորություն ստեղծեն, որ հասել են Ճամբարակ ու Շորժա։

Էս ամբողջ կռիվը ժողովուրդ ջան ուրիշ բանի մասին է։ Էդ ուրիշ բանի անունն է՝ ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենք։ Սա է վերջակետ, ուրիշ բան չկա։

Իրենց կռիվը սա է, իրենց վախը սա է։ Սեպտեմբերից այս օրենքը ընդունվել է ու ոմանք սեպտեմբերից չեն քնում, ոչ թե պատերազմի պատճառով չեն քնում, ոչ թե մեր հերոս տղաների պատճառով չեն քնում, այլ այն վախի, որ այս օրենքը կկիրառվի»։

Տեսանյութը ստորև