Սենյակային բույսերի որոշ տեսակներ կարող են պաշտպանել մի շարք հիվանդություններից

Սենյակային բույսերի որոշ տեսակներ կարող են պաշտպանել մի շարք հիվանդություններից:

ԱՄՆ-ի Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային վարչության (NASA) գիտնականները պարզել են, որ սենյակային բույսերի որոշ տեսակներ կարող են պաշտպանել մարդուն մի շարք հիվանդություններից և բարելավել նրա առողջական վիճակը:

Մասնագետների հավաստմամբ՝ արեկա սենյակային բույսը շատ օգտակար է այն մարդկանց համար, որոնք հաճախ են տառապում մրսածությունից: Այս բույսը խոնավեցնում է օդը, ինչի շնորհիվ հիվանդի բարելավվում է հիվանդի շնչառությունը: Սա հատկապես կարևոր է գիշերվա ժամերին:

Շատ առողջարար բույսեր են նաև հալվե Վերան ու անգլիական բաղեղը, որոնք օժտված են օդը մաքրելու հատկությամբ, ինչն էլ բարենպաստ ազդեցություն է ունենում մարդու առողջական վիճակի վրա:

Փոշու նկատմամբ ալերգիայից տառապողներին մասնագետները խորհուրդ են տալիս տանը քլորոֆիտում աճեցնել, քանի որ այս բույսը կարող է ընդամենը երկու օրում մաքրել օդը տոքսիններից ու վնասակար նյութերից:

Շատ առողջարար է նաև սպատիֆիլիումը, որը ոչ միայն մաքրում է սենյակի օդը, այլև իր տերևների միջոցով կլանում է բորբոսի սպորները: