Սեյրան Օհանյանը տիկնոջ հետ ներկա է գտնվել Ծառուկյանի որդու հարսանիքին

Սեյրան Օհանյանը տիկնոջ հետ ներկա է գտնվել Ծառուկյանի որդու հարսանիքին

Ապրիլի 10-ին տեղի ունեցավ Գագիկ Ծառուկյանի որդու՝ Նվեր Ծառուկյանի և նրա ընտրյալի՝ Արփի Ավետիսյանի շքեղ հարսանեկան արարողությունը:

Հարսանիքին մասնակցում էին մեծ թվով մեծահարուստներ, որոնք ժամանել էին արտերկրից։ Թեև հյուրերի շրջանակը պահվում է խիստ գաղտնի, սակայն մասնակիցների մասին որոշ տեղեկություններ ի հայտ են գալիս։

Ստորև լուսանկարից պարզ է դառնում, որ Ծառուկյանի որդու հարսանեկան արարողությանը մասնակցել է նաև նախկին Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ տիկնոջ Ռուզաննա Խաչատրյանի հետ։

Նշենք, որ Bavnews.am-ը ավելի վաղ հրապարակել էր, որ հարսանեկան արարողությանը մասնակցել էր նաև ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։

Հարսենական արարողությանը ներկա է եղել 1700 մարդ։ Նշենք, որ Ծառուկյանի որդին ու նրա հարսնացուն եկեղեցի են ժամանել ուղղաթիռով: Նշենք նաև, որ հարսնացուի հայրը՝ Բյուզանդ Ավետիսյանն է՝ Ուֆայի Բյուզանդը։