Սեյրան Օհանյանը շիշը նետեց Հայկ Սարգսյանի ուղղությամբ․ Ազգային ժողովում լարված իրավիճակ է (Տեսանյութ)

Սեյրան Օհանյանը շիշը նետեց Հայկ Սարգսյանի ուղղությամբ․ Ազգային ժողովում լարված իրավիճակ է (Տեսանյութ)

Ազգային ժողովում իրավիճակը այսօր՝ օգոստոսի 25-ին, կրկին կտրուկ սրվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ելույթի ժամանակ։

Երբ Սարգսյանը սկսեց խոսել, թե այն Պաշտպանության նախարարները, որոնց ժամանակ փողով կամ զանգով բանակից քաղաքացի է ազատվել, նրանք հայրենիքի դավաճաններ են։

Սարգսյանի այդ հայտարարությանն արձագանքեց ՊՆ նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, որը, ըստ մամուլում տարածված տեսանյութերի, իր սեղանին դրված շիշը նետեց Սարգսյանի ուղղությամբ։

Ի պատասխան ՔՊ-ական պատգամավորը նույնպես շիշ նետեց Սեյրան Օհանյանի ուղղությամբ, արդյունքում ընդդիմադիր և իշխանական պատգամավորները միմյանց ուղղությամբ սկսեցին շշեր նետել, որից հետո ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդմիջում հայտարարեց։

Ընդմիջման ավարտից հետո էլ կրքերը նիստերի դահլիճում չեն հանդարտվում։

Տեսանյութը ստորև