Սեյրան Սարոյանը տևական ժամանակ է՝ գամված է հաշմանդամի սայլակին. «Հրապարակ»

Սեյրան Սարոյանը տևական ժամանակ է՝ գամված է հաշմանդամի սայլակին

«Հրապարակ» թերթը գրում է. «Գեներալ Սեյրան Սարոյանը տեւական ժամանակ է՝ գամված է հաշմանդամի սայլակին։ Նա ամիսներ առաջ Գերմանիայում բուժվելուց հետո վերադարձել է Հայաստան, սակայն կարճ ժամանակ անց նորից առողջական վիճակը վատացել է՝ պարզվել է, որ ծնկի շրջանում թարախային գանգրենա է զարգանում։

Բժիշկներն առաջարկում են ոտքի ամբողջական անդամահատություն իրականացնել, սակայն Իզմիրլյան բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը որոշում է չգնալ այդ քայլին եւ բարդ վիրահատությամբ կանխում է հիվանդության զարգացումը։

Սեյրան Սարոյան

Սարոյանն այժմ գամված է սայլակին՝ չի կարողանում ինքնուրույն քայլել եւ տեւական բուժման կուրսեր պետք է անցնի։ Պատմում են՝ այնքան է նիհարել, որ անճանաչելի է դարձել՝ կորցրել է քաշի մոտ կեսը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում