ՍԴ-ի հարցը լուծվել է հեղափոխությամբ․ Հրայր Թովմասյանը պետք է գնա

ՍԴ-ի հարցը լուծվել է հեղափոխությամբ․ Հրայր Թովմասյանը պետք է գնա

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, Սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը:

…Հարգելի՛ Մխիթարյան, հասկացե՞լ եք՝ ինչու է նախկին իշխանության համար այդքան էական Սահմանադրական դատարանում պահպանել իր դիրքերը:

-Գուցե իրենց ընկալմամբ դա իրենց վերջին բաստիոնն է, որ ամեն գնով փորձում են պահել:

Ոչ թե Հրայր Թովմասյանն է փորձում ամեն գնով պահել, թեև հաճախ ասում է՝ կանգնած եմ խրամատում և պաշտպանում եմ, այլ նաև այլ ուժեր:

Ես հավատացած եմ, որ եթե իր հայեցողությամբ լիներ, նա վաղուց գնացած կլիներ:

Բայց եթե խոսում ենք սահմանադրական դատարանի այս թնջուկի և խնդրի հանգուցալուծման մասին, ապա ինչպես նախկինում եմ այս կարծիքը հայտնել, հիմա կրկնում եմ, այլընտրանք չկա, Հրայր Թովմասյանը պետք է գնա, և առաջիկայում, այնուամենայնիվ, խնդիրը կգտնի իր հանգուցալուծումը:

ՍԴ-ի հարցը լուծվել է 2018թ. հեղափոխությամբ:

Եթե դու որևէ համակարգի, որևէ անձի վերարտադրության ճարտարապետն ես, ապա ինքնին հեղափոխությամբ այդ հանակարգի մերժման հետ մերժվում ես նաև դու:

Ես պնդում եմ՝ Հրայր Թովմասյանը հեղափոխությամբ մերժված համակարգի կարկառուն ներկայացուցիչն է:

Առավել մանրամասն՝ 1in.am-ի տեսանյութում