Սա ՀՀ ներկայիս իշխանությունների կողմից տարվող սխալներով լի արտաքին քաղաքականության հետևանք է․ Արմեն Աշոտյան

Սա ՀՀ ներկայիս իշխանությունների կողմից տարվող սխալներով լի արտաքին քաղաքականության հետևանք է․ Արմեն Աշոտյան

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«ԱՄՆ կառավարության որոշումը՝ դադարեցնել Արցախին տրամադրվող օգնությունը օրվա ամենաքննարկվող հարցերից էր։

Իհարկե, ճշմարիտ են պնդումները Ադրբեջանի լոբբիստական ազդեցության մասին։ Սակայն դրանք միշտ էլ եղել են։ Բա ինչու՞ նման որոշում նախկինում չէր կայացվում։

Ի դեպ, ընդգծեմ, որ ԱՄՆ-ն բոլոր գերտերություններից ամենալոյալն էր Հայաստանի «թավշյա» իշխանությունների նկատմամբ։

Հիշեք ամերիկյան զանազան վարկանիշները, պետդեպի կողմնակալ զեկույցները, ամերիկյան պաշտոնյաների լռությունը նույն հանրաքվեի հետ կապված …

Հիշեք նաեւ ԱՄՆ կատարված կառավարության եւ խորհրդարանականների բազում ու ճոխ այցերը։

Ակնհայտ է, որ սա Հայաստանի ներկայիս իշխանությունների կողմից տարվող սխալներով լի արտաքին քաղաքականության հետեւանք է նաեւ։

Կոնկրետ պատճառը իմանալով հանդերձ՝ հիմա այն չեմ բարձրաձայնի»: