«Սա ինչ սովետական կռապաշտություն է»․ Պապյանը՝ Դեմիրճյանի հուշարձանը համալիրի դիմաց տեղադրելու մասին

Դիվանագետ Արա Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է Կարեն Դեմիրճյանի հուշարձանը համալիրի դիմաց տեղադրելու մասին. «Իսկ ինչո՞ւ նման արձան դնել՝ սա ինչ սովետական կռապաշտություն է:

Եթե ուզում էին ինչ-որ ձևով Դեմիրճյանի հիշատակը ամրագրել (թեև արդեն Երևանի մետրոն նրա անունով է) այդ փողով կարելի էր Դեմիրճյանի անվան պուրակ հիմնել, մուտքին էլ դրա մասին մի հուշատախտակ դնել, ինչպես անում են քաղաքակիրթ երկրներում:

Մարդիկ կգային այնտեղ, կվայելեին այն և կօրհնեին Դեմիրճյանին: Հիմա այդ քարի կամ բրոնզի կտորը ո՞ւմ է պետք լինելու՝ բացի տարին մի անգամ ծաղկեպսակի հենարան ծառայելուց»:

Հիշեցնենք, որ երեկ կառավարության նիստում ընդունվեց նախագիծ՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տարածքում տեղադրել Կարեն Դեմիրճյանի արձանը: Արձանի նախագծային աշխատանքների իրականացման համար նախատեսվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացնել 3,281.0 հազար դրամ»:

Հիշեցնենք՝ երեկ կառավարության նիստի ժամանակ քննարկվեց և ընդունվեց որոշում, որում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տարածքում կտեղադրվի Կարեն Դեմիրճյանի արձանը։